Հայաստանի և Բելառուսի ավելի քան 70 ընկերություններ գործարար համագործակցության հարցեր են քննարկել
Հայաստանի և Բելառուսի ավելի քան 70 ընկերություններ գործարար համագործակցության հարցեր են քննարկում Երևանում։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը։
«Բելառուսական կողմից համաժողովին մասնակցում է 11 ընկերություն, իսկ հայկական կողմից հրավիրված են բելառուս գործընկերների հետ համագործակցության հնարավոր ներուժ ունեցող ավելի քան 60 ձեռնարկության ներկայացուցիչներ»,– ասել է նա։
Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի Մինսկի բաժնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ֆեդոչուկը, ով գլխավորում է բելառուս գործարարների պատվիրակությունը, լրագրողներին հայտնել է, որ համաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել արդյունաբերության տարբեր բնագավառների, մասնավորապես, մեքենաշինության, վագոնաշինության, կահույքագործության և սննդի արդյունաբերության ներկայացուցիչներ։
«Այն կենդանի հետաքրքրությունը, որ այսօր դրսևորում է Հայաստանը Բելառուսի Հանրապետության բիզնեսի նկատմամբ, հնարավոր բեղմնավոր գործարար փոխհարաբերությունների գրավականն է»,– նշել է նա։
Համաժողովին բելառուսական կողմից ներկայացված են Գոմելի վագոնաշինական գործարան» ՓԲԸ–ն, «Մինսկի ավտոմոբիլային գործարան» ԲԲԸ–ն («ԲելավտոՄԱԶ» հոլդինգի կառավարիչ ընկերություն), «Մոզիրսկի մեքենաշինական գործարան» ԲԲԸ–ն, «Ֆրեզենիուս–Բորիսով–Դիալիզոտեխնիկ» ՍՊԸ բելառուսա–գերմանական համատեղ ձեռնարկությունը (բժշկական տեխնիկայի արտադրություն), «Պինսկդրև» հոլդինգային ընկերություն» ՓԲԸ–ն (կահույքի արտադրություն), ինչպես նաև «Բրեստսելմաշ» ԲԲԸ–ն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում