Բաժիններ՝

«Ես պարոն Վարդանյանի հետ չեմ հանդիպել, չեմ էլ ուզում հանդիպել». Դավիթ Վարդանյանի պաշտպան

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը մինչեւ այժմ չի հանդիպել իր որդու՝ Դավիթ Վարդանյանի պաշտպանի հետ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է պաշտպանը՝ Ռաֆիկ Սաֆարյանը, ով, ի դեպ, ոչ թե վճարովի հիմունքներով է պաշտպանում Դավիթ Վարդանյանի շահերը, այլ պետական հիմունքներով՝ որպես հանրային պաշտպան:

«Ես պարոն Վարդանյանի հետ չեմ հանդիպել, չեմ էլ ուզում հանդիպել, ինքն էլ ինձ հետ չի հանդիպել, ոչ էլ ցանկություն է հայտնել հանդիպելու, ամեն մեկս մեր գործով զբաղվում ենք»,-ասել է պաշտպանը:

Մեր այն նկատառմանը, թե զարմանալի է, որ Յ. Վարդանյանի որդին փաստաբան չունի եւ հանրային պաշտպանն է ներկայացնում նրա շահերը նախաքննական մարմիններին, պաշտպանը հակադարձեց. «Զարմանալու ոչինչ էլ չկա, հիմա այդպես է ստացվել, որ էդ մարդիկ պաշտպան չեն վարձել եւ օրենքի շրջանակներում որդու գործը հանրային պաշտպաններն են պաշտպանում , ինչ կա դրա մեջ զարմանալու»:

Պաշտպանը չցանկացավ գործի մասին ոչինչ ասել՝ բացատրելով, որ ինչ խոսի, կարող է ուղղվել իր պաշտպանյալի դեմ, նախաքննական գաղտնիք գոյություն ունի, այդ իսկ պատճառով նա ոչինչ չի ասում, բացի այն, որ Դավիթը գտնվում է կալանավայրում եւ իրեն լավ է զգում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս