Բաժիններ՝

Հիվանդների մի մասի մոտ ախտորոշվել է դիզենտերիա հիվանդություն

karabakh-open.info-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 10-ից մինչեւ 26-ը ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական եւ դպրոցական հիմնարկներից սուր աղիքային վարակով ԼՂՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունում հոսպիտալացվել է 42 հիվանդ, որից 20 երեխայի մոտ լաբորատոր ախտորոշվել է դիզենտերիա հիվանդություն, իսկ մնացած հիվանդների մոտ սուր աղիքային վարակ չճշտված էթիալոգիայով:

Ինչպես հայտնում է առողջապահության նախարարության կայքը՝ հիվանդների 50%-ից ավելին վարակվել են կոնտակտ-կենցաղային ճանապարհով: Ներկա դրությամբ ԼՂՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում ստացոնար բուժում է ստանում 9 երեխա:

Դիզենտերիա հիվանդության վարակի աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդները, մանրէակիրները, կարող է փոխանցվել նաեւ շփման միջոցով (կոնտակտ-կենցաղային), ինչպես նաեւ փոխանցման միջոց է հանդիսանում վարակված ջուրը, սննդամթերքը եւ կաթնամթերքը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր օջախներում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, վերցվել են ճաշի տեսականիներ, ջրի նմուշներ, օգտագործվող սննդամթերքներ, տարբեր մակերեսներից լվացուկներ մանրէաբանական հետազոտության նպատակով: Լաբորատոր տվյալներով՝ սննդամթերքներում եւ ջրի նմուշներում դիզենտերիայի մանրէներ չեն հայտնաբերվել, սակայն մատակարարների տարաների եւ մանկապարտեզների իրերի լվացուկներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ: Դրանից ելնելով համաճարակաբանական ցուցումով հետազոտվել են տարբեր ոլորտի օբլիգատ խմբի աշխատողները` հայտնաբերվել են դիզենտերիայի մանրէակիրներ, ովքեր ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից բուժում ստանալու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս