Գիշերային աստղալից երկինքը Արագածի խառնարանից
Վաղուց էի ցանկանում գտնվել Արագածի խառնարանում և փորձել լուսանկարել գիշերային երկինքը: Վերելքը սկսեցինք Արագածի Քարի լճից (բարձրությունը 3200մ): Նախ բարձրացանք հարավային գագաթ (հարավային գագաթից բացվող տեսարանները կորղ եք տեսնել այս ֆոտոշարքում https://168.am/2013/10/20/290145.html):
Այնուհետև գիշերեցինք խառնարանում զմայլվելով երկնքով ու աստղերով: Եղանակը բարեհաճ գտնվեց ու ոչ միայն զմայլվեցինք, այլև կարողացա լուսանկարել այդ հրաշք աստղազարդ գիշերն ու հսկայական խառնարանը, ինչպես նաև մեր փոքրիկ վրանը: