
Սիրիայում մզկիթի մոտ պայթյուն է գրանցվել. կա առնվազն 30 զոհ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն 30 մարդ է զոհվել այսօր Ռանկուս քաղաքի մզկիթի մոտ գրանցված պայթյունի հետևանքով: Այդ քաղաքը գտնվում է Դամասկոսից 30 կիլոմետր հեռավորության վրա:
Ականատեսների վկայությամբ պայթել է ռումբով լի ավտոմեքենան, որը կայանված է եղել մզկիթի մոտ: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս գալիս են եղել մզկիթից: Չհաստատված տվյալներով՝ զոհերի քանակը կարող է հասնել 37-ի:
Սակայն այդ թվերը վերջնական չեն, քանի որ կան տասնյակ վիրավորներ, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում: Միևնույն ժամանակ անհայտ է մնում այն, թե պայթյունը գրանցվել է շիակա՞ն, թե՞ սուննի մզկիթի մոտ: