Բաժիններ՝

Հայկական տաղավար՝ Փարիզում

Սեպտեմբերի 25-ին Փարիզում անցկացվող «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում, ուր Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ, տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Այնուհետեւ դեսպան Չիտեչյանը ելույթ ունեցավ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության կոնֆերանսին: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում զբոսաշրջության գրավիչ պայմաններին, ոլորտի դինամիկ ընդլայնմանը եւ դրա զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման գործում պետության կողմից ընձեռած հնարավորությունների լայն շրջանակին:

Միջոցառման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի դեսպանի եւ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության նախագահի միջև` 2014թ աշնանը կազմակերպել Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության ներկայացուցիչներից բաղկացած հատուկ խմբի այց Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս