Բաժիններ՝

Վթարի է ենթարկվել կադաստրի պետի որդին

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 13:30 -ի սահմաններում Մարտուն-Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Հարություն Վարդանյանն իր կողմից վարած «ВАЗ 2121» մակնիշի 24 ՕՕ 833 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել Արարատի մարզի բնակիչ, 29-ամյա Արսեն Ավանեսյանի վարած «Ford Transit» մակնիշի 29 ՕՕ 291 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունիի բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան շտապօգնությա մեքենան տեղափոխել է Երևան:

Հ. Վարդանյանի հայրը՝ Վրույր Վարդանյանը աշխատում է Գեղարքունիքի մարզի կադաստրի պետ:

Մանրամասները կարդացեք այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30