 
                        67-ամյա ակտիվիստը պատմում է իր վրա հարձակման մանրամասները (տեսանյութ)
 
                                    Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան ծեծի ենթարկվելու հետեւանքով վնասվածքներ ստացած ու «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 67-ամյա Սուրեն Գեւորգյանը այսօր կեսօրին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Նյարդաբանության եւ նեյրովիրաբուժական բաժանմունք:
Բաժնի վարիչ Վահրամ Համբարձումյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում.
«Սուրենը ստացել է գլխուղեղի սալջարդ թեթեւ աստիճանի ծանրության, արյունազեղում: Կյանքին վտանգ չի սպառնում, ստանալու է կոնսերվատիվ բուժում»:
Սուրենի կինը կայք-ի թղթակցին ասել է, որ եթե երեք օրվա ընթացքում Սուրենի վիճակում դրական տեղաշարժ չլինի, նրան կվիրահատեն:
«Երեք օրից կստուգեն, եթե պարզեն որ գլխուղեղի արյունազեղումը դեռ պահպանվում է և արյունը շարունակում է լցվել, ուրեմն կվիրահատեն»,- ասել է Թագուհի Գեւորգյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        