Սեպտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Թենգիզ Շարմանաշվիլին և Հայաստանում իր առաքելությունն ավարտող Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուրթազ Գուջեջիանիին:
Այսօր կառավարության արտահերթ նիստում հաստատվեց 2014 թ. բյուջեի նախագիծը և որոշվեց այն ուղարկել Ազգային ժողով: Հաջորդ տարվա համար ծրագրվել է ՀՆԱ-ի 5.2% աճ, որը կկազմի 4 տրլն 723 մլրդ 700 մլն դրամ, եկամուտները առաջարկվում են 1 տրիլիոն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսերը՝ 1 տրլիոն 237 մլրդ 900 մլն դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 110 մլրդ 500 մլն դրամ կամ ՀՆԱ-ի 2.3 %-ի չափով:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 1-6 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Ցավոք, կյանքը տեսություն չէ, կյանքը պրակտիկա է, եւ բոլոր այն խնդիրները, որոնք տեսականորեն ունեն գեղեցիկ եւ տպավորիչ լուծումներ, իրականության մեջ ունենում են իրատեսական լուծումներ:
Ոստիկանության բաժիններ են բերվել երեք տասնյակից ավելի մարմնավաճառներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
168.am-ի տեղեկություններով, երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների անդամները խորհրդարանում հանդիպում են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը չհայտնեց քննարկման մանրամասները` ընդգծելով, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել չհրապարակայնացնել նիստի ընթացքը:
Մեծ ցավով տեղեկացանք անվանի երաժշտագետ, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանի մահվան մասին:
Սեպտեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Կառլ և Էմմա Սողոյաններ ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:
Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 68 տան մոտ հայտնաբերվել է նռնակ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի տվյալներով`առաջին փուլում արտադրվել է HÜRKUŞ տիպի 15 ինքնաթիռ:
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետությունը ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցեղ երկրների ցանկում:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի մուտքի դուռը քամուց փակվել է, բանալին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Բագրևանդ փողոցում գտնվող հյուրանոցային համալիրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սուրիկ Ս.-ին, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին երեկ՝ սեպտեմբերի 27-ին, երեկոյան կալանավորել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանությունից:
Շատերը կհիշեն, որ այս տարվա մարտին ԵՄ-ն 1 մլն եվրո է տրամադրել ՀՀ-ում արտագաղթը կանխելու համար։
Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Մեքսիկայում և դրանում ընդունել համատեղ հռչակագիր
Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց նաև Չինաստանի բարեկամ ժողովրդին:
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ Նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ավազի հսկայական հանքեր ունեն Արարատի մարզում Արաքս գետի ափին։
Հանդիպման վերջում Մամեդյարովն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան:
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Opel մակնիշի 34 DԼ 525 համարանիշի և 58-ամյա Ալբերտ Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 34 DՍ 341 համարանիշի ավտոմեքենաները:
Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1. 9-րդ հարկ) իրեն ցած է նետել։
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է և այն անմիջապես մտել է ուժի մեջ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, 52-ամյա մի կին ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Հեռուստաաշտարակի» հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ երթուղային տաքսուց իջել են երկու անծանոթ տղամարդիկ, իսկ ինքը նույն երթուղայինով երթևեկելիս՝ քիչ անց հայտնաբերել է, որ իր պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, 44.000 դրամ, 5 եվրո և 10 լարի:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Մոշահավ» աղբյուրի մոտ, ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված և խոչընդոտում է երթևեկությանը:
Առաջինը հեռախոսազրույցի մասին պատմել է անձամբ Օբաման` Սպիտակ տանը հանդես գալով լրագրողների առջև:
Ըստ ամենայնի՝ այդ այցով Ռուսաստանը փորձում է կանխել վիլնյուսյան գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը, ուր, ճիշտ է, Ասոցացմաև համաձայնագիր չի ստորագրվելու, սակայն արդեն իսկ պայմանավորվածություն կա եվրոպական կողմի հետ որեւէ սիմվոլիկ փաստաթղթի ստորագրման մասին, որն էլ կապահովի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շարունակականությունը։
Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ ենք անհանգստանում, երբ մեր մեծերից հերթականը հեռանում է կյանքից: Միմյանց հերթ չտալով` գնում էինք Սոս Սարգսյանի ներկայացումների՞ն: Ինչպե՞ս հրաժեշտ տվեցինք մեր ժամանակի մեծագույն երգչուհիներից մեկին` Արաքս Դավթյանին: Հիշո՞ւմ ենք նրան այսօր: Ո՛չ: Ի՞նչն է խանգարում մեծարել ու խոնարհվել իր տեսակով եզակի դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի առաջ: