Բաժիններ՝

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվատեմալայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել միջպետական հարաբերությունները:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Գվատեմալայի նորանշանակ դեսպանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կանի հնարավորը՝ լիարժեք օգտագործելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ներուժը և հաջողություններ է մաղթել նրան այդ գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30