Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է հրապարակել վերջին 10 տարում երկրում ականների վրա մարդկանց պայթելու և երկրի ականապատ տարածքների մասին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ, ընթացքի ժամանակ, վայր է ընկել մոտոցիկլետից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ որոշ շահագրգիռ անձինք, ովքեր կանգնած են այս և նման բոլոր ահաբեկչական հարձակումների կազմակերպման հետևում, ներկայումս ռուդիմենտալ փորձեր են կատարում հարձակման զոհերին և տուժողներին միտումնավոր փոխել տեղերով և գործերը միտումնավոր մտցնել փակուղի:
Նա դարձել է արաբական պետության առաջին քաղաքացին, ով արժանացել է նման կոչման:
Դեպքի անմիջապես հաջորդ օրը ես եղել եմ դատաբժշկի մոտ, այնուհետև անցել բժշկական ուսումնասիրություններ վնասվածքաբանի մոտ և եզրակացությունը ներկայացրել դատաբժշկական հիմնարկ երկրորդ հարկ ընդունարան: Խնդրում եմ կապնվեք Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի հետ քննիչ Խաչիկյան:
Այս տարի օգոստոսին արտերկրներից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցումներ) ծավալը հուլիսի համեմատ տարօրինակ կերպով նվազել է: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսին փոխանցվել է 197 մլն 270 հազար դոլար՝ հուլիսի 203 մլն 685 հազար դոլարի փոխարեն: Նախորդ մի քանի տարվա ընթացքում հուլիս-օգոստոսին տրանսֆերտների ծավալն ավելանում էր և ոչ թե նվազում:
Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացումը:
Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:
Միջադեպը գրանցվել է ժամը 15.15-ին, Մալաթիա տանող ճանապարհի մերձակայքում:
ԱԺ-ում այս պահին ելույթ է ունենում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, թե այդ պաշտոնը ստանձնելուց հետո ինքը Հայաստանի դատախազության համակարգում կոռուպցիայի հետ անզիջում պայքար կիրականացնի և ևս մի քանի քայլեր կիրականացնի:
Գոյություն ունի մրցույթի մասնակիցների ցուցակ, և Չինաստանը դրանում զբաղեցնում է առաջին տեղը:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի և «ՎԱԶ-21074»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:
Երևանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանը սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը դատապարտել է Դամասկոսում երկրի դեսպանատան հրետակոծումը:
Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասով զեկուցվել է, որ դեռևս հայտեր չեն ներկայացվել:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար:
2013 թվականի բյուջեում 2012թ. բյուջեի համեմատ եկամուտների աճը մոտ 120 մլրդ դրամ էր, իսկ 2014-ին այս տարվա համեմատ ընդամենը 90 մլրդ դրամի ավելացում է նախանշվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, դրա մեջ ակնկալիքն այն է, որ հարկային բեռը չի ավելանում:
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետի՝ 19.07.2013թ.-ի թիվ 3661-ա և թիվ 3661-Ա որոշումներով Երևան քաղաքում ուղևորափոխադրող կազմակերպությունների պայմանագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ ս.թ. հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
Ի՞նչ քաղաքացի ենք ուզում ունենալ մեր երկրում, ի՞նչ արժեհամակարգ ենք ուզում սերմանել, արդյոք մեր ընտանքիները և՞ս պետք է գոռան իրար վրա, ինչպես սերիալներում, ի՞նչ բարքեր ենք մենք ներկայացնում:
Ռոուհանին և Օբաման հեռախոսազրույց են ունեցել նախորդ շաբաթ, ինչը հանդիսանում է Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների առաջին ուղիղ շփումը 1979 թվականից ի վեր:
Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ագարակ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 30-ամյա և 25-ամյա տղամարդկանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Դսեղ գյուղի «Օհանա թալա» կոչվող հանդամասում գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ես երբևէ չեմ հանդիպել մի տեղ, որ համաներումը հենց մի անձի համար արվի, համաներումը համընդհանուր է իրականացվում: Մեզ համար համաներումը վերաբերում է բոլորին, մեր հետաքրքրությունների դաշտում են բոլորը: Կոնկրետացնել Տիգրան Առաքելյանին, թե մեկ այլ դատապարտյալի` այս պահին պետք չէ:
Հանցագործության կծիկը քանդելով՝ ոստիկանները հասան Արթիկ քրեակատարողական հիմնարկ
Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցությունները անցում են կատարում երկու նախագահ ունենալու համակարգին:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի մոտ բախվել է գովազդային վահանակի հենասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: