Բաժիններ՝

Մկրտիչ Տոնոյանի նամակը ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ Վարչապետին, ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ Գլխավոր Դատախազին
Պատճեները.
Կանադայում ՀՀ Դեսպանատուն
ՀՀ-ում Կանադայի Հյուպատոսություն,
ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանատուն,
ՀՀ-ում Եվրոպական Միության Պատվիրակության Գրասենյակ
ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի Գրասենյակ
ՀՀ-ում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորյան Գրասենյակ
ՀՀ Դատախազություն
ինչպես նաև www.news.am լրատվական կայքի խմբագրություն

Հարգարժան  տիկնայք և պարոնայք.

Սույն թվականի օգոստոսի 25-ին տեղի էր ունեցել ահաբեկչական հարձակում ինձ վրա՝ Երևանի Հաղթանակ կամրջի վերջնամասում, որի մասին գրվել է մամուլում և որին անդրադարձել են տարբեր լրատվամիջոցներ և հեռուստաալիքներ:

TonoyanԴրանից առաջ և հետո տեղի են ունեցել նմանատիպ բազմաթիվ  ահաբեկչական հարձակումներ  քաղաքացիական ակտիվիստների, ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների և պարզապես իմ պես պատահական անցորդների վրա, որոնց ահաբեկիչները  շփոթել են ակտիվիստների հետ:

Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է իմ վրա հարձակվող ահաբեկիչներին: Սակայն նույն այդ մամուլում կարծում եմ միտումնավոր կան բազմաթիվ անճշտություններ և խեղաթյուրումներ՝ մասնավորապես, որ ես հայհոյել եմ անծանոթ մարդկանց որոնց իմ կյանքում առաջին անգամ էի տեսնում և ովքեր բողոքում էին, թե իրենց հայրերին նեղացնում են Քաղաքապետարանի դիմաց բոյկոտող մարդիկ, որոնց թվին ես չեմ պատկանում: Այնուհետև կա ապատեղեկատվություն,  որ ես հրաժարվել եմ ներկայանալ դատաբժշկի, որը բացարձակ սուտ է, քանզի դատաբժշկին հանդիպելու ժամանակ ներկա են գտնվել ահաբեկչությունից տուժած ԱՄՆ քաղաքացիներ, Ազատության ռադիոկայանից լրագրողուհի, ով հենց տեղում ինձնից հարցազրույց էր վերցնում և այդ հարցազրույցը առկա է նրանց կայքում, ինչպես նաև իրավաբան Արթուր Սաքունցը, ով տրամադրում էր իրավաբանական աջակցություն ահաբեկչությունից տուժածներին:

Ահաբեկչությունից անմիջապես հետո դիմել եմ ՀՀ Ոստիկանությանը, ստացել եմ դատաբժշկի ուղեգիր և անմիջապես ներկայացել քննության և բոլոր փաստաթղթերը ներկայումս գտնվում են ՀՀ Ոստիկանությունում, իսկ պատճեներն ինձ մոտ:

Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ որոշ շահագրգիռ անձինք, ովքեր կանգնած են այս և նման բոլոր ահաբեկչական հարձակումների կազմակերպման հետևում, ներկայումս ռուդիմենտալ փորձեր են կատարում հարձակման զոհերին և տուժողներին  միտումնավոր փոխել տեղերով և գործերը միտումնավոր մտցնել փակուղի:

Ներկա պահին ես գտնվում եմ իմ բնակչության մշտական վայրում ՝ Կանադայի Տորոնտո քաղաքում և անաչառ քննության նպատակով ցանկություն ունեմ շարունակել համագործակցությունը ՀՀ Ոստիկանության հետ: Նախքան Կանադա մեկնելը իմ բոլոր գործերը՝ տեղազննում,  դատաբժշկի եզրակացությունները և այլն գտնվում էին Երևանի Ոստիկանության Կոնտրոնական բաժանմունքում, իսկ այնուհետև տեղափոխվել են Շահումյանի շրջանի ոստիկանության բաժանմունք, որից հետո անձամբ հանդիպել եմ Քրեական բաժնի պետին, միասին գնացել ենք տեղազննման և նա  տեղյակ է իմ գործի հետ կապված բոլոր մանրամասներին:

Այս ամենից հետո Սեպտեմբեր ամսին պատահաբար Փարիզյան Սուրճ սրճարանի դիմաց  տեսել եմ իմ վրա հարձակվողներից մեկին: Անմիջապես ահազանգել եմ ՀՀ Ոստիկանություն և ներկայացել: Ժամանել են ոստիկաններ քրեական հետախուզությունից, կատարվել է տեղազննում, խոստացվել է նաև ուսումնասիրել տեսախցիկների ձայնագրություններն այդ տարածքում, սակայն ահաբեկիչը հասցրել էր հեռանալ:

Սեպտեմբերի 15-ին ես մեկնել եմ Կանադա, ոչ մի լրացուցիչ տեղեկություններ չունենալով ոստիկանությունից մինչև մեկնելս: Եվ վերջապես այսօր տեղեկացա, որ գտնվել են իմ վրա հարձակվող ահաբեկիչները:

Խնդրում եմ հետագա  անաչառ  հետաքննության ապահովման նպատակով փոխանցել իմ կոնտակտային տվյալները  իմ գործով զբաղվող հետաքննիչին և Ոստիկանության  Շահումյանի բաժանմունքի քրեական հետախոզության վարչության պետին:

Իմ շահերը  ՀՀ-ում Հայաստանից իմ բացակայության ընթացքում կներկայացնի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ պրն. Արթուր Սաքունցը, որին իմ կողմից կտրամադրվի համապատասխան լիազորագիր, քանզի նա ներկա է գտնվել այս բոլոր դեպքերին և իրավական-խորհրդատվական աջակցություն է տրամադրել ինձ դեպքից անմիջապես հետո:

Սույն նամակն ուղարկում եմ նաև  և ՀՀ Վարչապետի գրասենյակ և ՀՀ Դատախազություն, քանզի տեսնում եմ վտանգավոր միտումներ կոծկելու և տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը  ահաբեկիչներից բարդել տուժողի վրա, իբր հայհոյելու պատճառով առաջացել է վեճ և սա այն դեպքում,  երբ անծանոթ մարդկանց հայհոյելու համար գոնե պետք է մեկ պատճառ, որը կոնկրետ իմ պարագայում բացակայում է:

Իրականում, նման ահաբեկչական խմբավորումները հետևում են Երևանի քաղաքապետարանի մոտ գտնվող անձանց, այնուհետև դաժան հաշվերհարդար տեսնում նրանց հետ կամ վնասում նրանց գույքը և մեքենաները: Դեպքերը բազմաթիվ են: Ուստի պետք է ցանկություն և կամք պարզելու, թե ում դեմ են պայքարում ակտիվիստները և հենց հակառակ կողմի շրջապատում և ճամբարում էլ փնտրել և գտնել հանցագործությունների պատվիրատուներին և իրականացնողներին: Որքանով ես տեղյակ եմ ակտիվիստները պայքարում են Երևանի Քաղաքապետի և Քաղաքապետարանի որոշ ՀՀԿ-ական պաշտոնյաների դեմ, որոնց անունները քաջ հայտնի է ՀՀ Ոստիկանությանը:

Ես առավել քան վստահ եմ, որ ՀՀ Ոստիկանությունը և Կառավարությունը պետք է առավել ջանքեր գործադրեն բացահայտելու համար այս և նմանատիպ բոլոր հանցագործությունների իրական մեղավորներին և կազմակերպիչներին, ովքեր սույն թվականի օգոստոս ամսից սկսած սիստեմատիկ կերպով ահաբեկում են բոլոր քաղաքացիներին, ովքեր համաձայն չեն ներկայիս կառավարության որոշումների և կամ որդեգրած ուղղու հետ: Ուստի իրական հանցագործներին պետք է փնտրել, ոչ թե տուժողների մեջ, այլ մեկ այլ վայրում:

Ես ևս մեկ անգամ պատրաստակամություն եմ հայտնում համագործակցելու ՀՀ Ոստիկանության  հետ հանցագործության լիակատար բացահայտման նպատակով և հուսով եմ, որ ահաբեկչական հարձակումների կազմակերպիչները և պատվիրատուները անպայման կկանգնեն ՀՀ դատարանի առաջ և  կենթարկվեն պատասխանատվության:

hcav.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս