«Հայկական շուկան ինքնին, ցավոք, այնքան մեծ չէ: Բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այստեղ էլ կլինեն լավ հնարավորություններ եւ մասնավոր, եւ պետական հատվածներում: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանում արտադրվող ապրանքները վաճառվում են ողջ աշխարհում»,- ասել է Ռագու Ռագուրամը:
Հայաստանում բացվեց Մյունխենի ամենամեծ բժշկական կոնցեռնի ներկայացուցչությունը` Ինովացիոն բժշկական կենտրոնը: Նորաբաց այս կենտրոնի միջոցով կարելի է գերմանացի մասնագետներից բժշկական խորհրդատվություն ստանալ հենց Հայաստանում` առանց Գերմանիա այցելելու:
2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնաճ, ինչը հիմնականում տեքստիլեղենի` 0.7%, կոշկեղենի` 1.1%, ոսկերչական`1.2%, անձնապիտո`1.6% ապրանքների, հագուստի և գործվածքի`2.2%, գորգեղենի` 2.6%, մշակույթի ապրանքների` 3.0% գնաճի արդյունք է:
Հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մինչ դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հայկ Տոնոյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
ԱԺ աշխատակազմն իսկական հետաքննություն էր սկսել՝ պարզելու համար, թե ինչպես է ԱԺ փոխանախագահի և Հանրապետության նախագահի աթոռների փոխատեղում կատարվել: ԱԺ նախագահի և Հանրապետության նախագահի համար նախատեսված աթոռները մի փոքր մեծ են ԱԺ փոխնախագահների համար նախատեսվածներից, իսկ աթոռների գլխավերևի մասը ոսկեզօծ է:
Կատարվում է քննություն:
Ըստ տեղեկությունների վրաերթի ենթարկվածը ГАЗ 3102 -ի վարորդն է, ում ոտքը՝ ըստ հավաքվածների, կտրվել է:
Ակնկալվում է, որ Lenovo ընկերությունը իր նոր պլանշետը` Yoga-ն, կներկայացնի հոկտեմբեր ամսին: Այս մասին հաղորդում է Ubergizmo-ն` նշելով, որ սարքը կարող է լինել աշխարհի ամենաբարակ պլանշետը:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ֆերմերային Շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը, գյուղատնտեսության զարգացման առումով գերադասելի են եվրոպական արժեքներն ու եվրոպական շուկան:
Հաշտության մասին դատական նիստում հայտնել է հենց հարսը՝ նախքան դատաքննությանն անցնելը հայտարարելով, որ հաշտվել է սկեսրայրի՝ Մարտուն Կուրղինյանի հետ՝ նշելով, որ նրա դեմ որևէ բողոք չունի և ներել է նրան:
Մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Հայաստանում ամենաբարձր մակարդակով անընդհատ խոսվում էր, որ նոյեմբերին Հայաստանը կստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ:
Նա ընդգծել է, որ Ամուլսարի նախագիծը ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծի և լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի Հայաստանի համար, այլև արևմտյան այլ ընկերություններին ցույց կտա, որ Հայաստանը մի տեղ է, որտեղ միջազգային դափանիշներով գործող ընկերությունները կարող են հաջողությամբ աշխատել։
«Խնդիրը ոչ թե գոմեշի մսի մատակարարման մեջ է, այլ տավարի մսի արժեքի դիմաց մատակարարվել է ավելի ցածր արժեքով գոմեշի միս»,- պարզաբանեց գործող զինդատախազը: Գ. Կոստանյանը նշեց, որ գործը բավական բարդ է ապացուցողական տեսակետից: Ըստ նրա՝ Ա. Փայտյանը ուշ է հարցաքննվել, քանի որ միայն հուլիս-օգոստոս ամիսներին են ձեռքբերվել բավարար ապացույցներ: Նույնը, նրա հավաստմամբ` վերաբերում է նաև Օհանջանյանին:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 51/1 հասցեի դիմաց բախվել է ծառի:
Ազգային ժողովում այսօր ստացվել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Փաստաթուղթը գաղտնի է՝ մինչև խորհրդարանի նիստերի դահլիճում քննարկումը դրա տեքստը չի հրապարակվելու: Վաղը այն կքննարկվի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում:
Հրշեջ-փրկարարները կտրել են ամրանը և 1981թ. ծնված Մ. Ս.-ին հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսյում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.75 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն աննշան չափով՝ 0.03%-ով թանկացել է։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 6 միլիոն դոլար։
Վազգեն Ա.-ն և Էդգար Շ.-ն ներկայացել են ոստիկանություն և տվել բացատրություններ` ընդունելով Վիգեն Դ.-ին ծեծի ենթարկելու հանգամանքը: Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի հարևանությամբ, տևել է կարճ և պատահական անցորդների միջամտությունից հետո անմիջապես ավարտվել է, դրա հետևանքով հասարակական կարգը չի խանգարվել:
1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:
Այս մասին է վկայում Իսպանիայի բյուջեի վիճակագրությունը:
Այս մասին գրում է Коммерсантъ-MD-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը (ФМС):
Իտալիայի ու Նորվեգիայի պատվերը հայտնվել է F-35-ի՝ փոքր քանակությամբ թողարկման 7-րդ խմբաքանակում:
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Մենք այսօր ապրում ենք պատմության մեջ ամենախոշոր հումանիտար աղետներից մեկը:
Դեռ 2012 թվականի սկբից ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյում մեկնարկած, սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանակցման վերաբերյալ քրեական գործով փորձաքննությունն այդպես էլ չի մոտենում ավարտին:
Գների նվազում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է միայն շաքարավազի դեպքում՝ 14.8%-ով:
Դուք խոսում եք վերջին կարկոցի մասին, ես վերջին վնասվածքի: Խնդիրը դա չէ, ով է կանչել, ով չի կանչել: Մենք միանշանակ ունենք` ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են կրակել, ով է տուժել, քանի զենք է գործադրվել: Ով է էնտեղ գոռացել, դա հարցի ութերորդ կողմն է, իրավական գնահատականի հետ կապ չունի: