
Ավտովթար Երևան-Արտաշատ ճանապարհին

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ ճանապարհին` Ջրահովիտ գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2110», «ՎԱԶ-21074» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2110»-ի և «ՎԱԶ-21074»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: