
Տրանսֆերտների ծավալը նվազել է

Այս տարի օգոստոսին արտերկրներից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների (ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցումներ) ծավալը հուլիսի համեմատ տարօրինակ կերպով նվազել է: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսին փոխանցվել է 197 մլն 270 հազար դոլար՝ հուլիսի 203 մլն 685 հազար դոլարի փոխարեն: Նախորդ մի քանի տարվա ընթացքում հուլիս-օգոստոսին տրանսֆերտների ծավալն ավելանում էր և ոչ թե նվազում:
Միաժամանակ, տարեկան կտրվածքով որոշակի ավելացում կա՝ 2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 8%-ով:
Մինչդեռ, ոչ առևտրային նպատակով արտահոսքը հուլիսի համեմատ օգոստոսին չի նվազել, այլ ավելացել է 2.8%-ով և կազմել 27 մլն 53 հազար դոլար: