
ԵՊՀ երիտասարդ կին դասախոսը մահացել է Թբիլիսում

Երևանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանը սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը:
Աղջիկը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ֆրանսերեն էր դասավանդում, Թբիլիսի էր գնացել որպես թարգմանիչ՝ տուրիստների հետ: Գյուղապետը նշել է, որ նա ամուսնացած չէր, ուներ մեկ քույր, ով ամուսնացած է, ապրում է եղբոր և ծնողների հետ:
Իսկ թե ինչն է եղել երիտասարդ աղջկա մահվան պատճառը, ապա գյուղապետն ասաց, որ նա թունավորվել է, դեղ է խմել փորացավի դեմ, տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ չեն կարողացել կյանքը փրկել:
Այժմ նրա դին տեղափոխում են Հայաստան: