
Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ապացուցվել է

ՄԱԿ-ի փորձագետները այսօր հայտնել են, որ Սիրիայում անցկացրած հետազոտությունների արդյունքում իրենք հանգել են միանշանակ եզրակացության առ այն, որ «Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենք է կիրառվել քաղաքացիական բնակչության, այդ թվում երեխաների դեմ»։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Փորձագետների զեկույցն այսօր ավելի ուշ պետք է ներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Այս պահին հայտնի չէ, թե արդյո՞ք քիմիական զենքի հարցով փորձագետների զեկույցում նշվում է, թե որ կողմն է պատասխանատվություն կրում զենքը կիրառելու համար։