
Վաշինգտոնում զոհերի թվը հասել է ութի

Վաշինգտոնում Ռազմածովային ուժերի համալիրում հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է ութի, հաղորդում է Associated Press-ը: Վերջին տվյալներով, ութ մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի մասին:
Կրակողներից երկուսը վնասազերծվել են, եւս մեկը սպանված է: Համալիրում կրակոցները հնչել էին այսօր առավոտյան: Սկզբում հաղորդվել էր մեկ հարձակվողի մասին, սակայն հետո նշվել էր, որ նրանք երեքն են եղել: ԱՄՆ ՌԾՈՒ սպառազինության հրամանատարության շենքում (Naval Sea Systems Command, NSSC) մոտ 3 հազար մարդ է աշխատում: