Բաժիններ՝

Ո՞վ է պատասխանատու օդանավակայանի կոյուղաջրերի համար

168.am-ը երեկ անդրադարձել էր Արմավիրի մարզի Փարաքար գյուղի խնդրին :  Գյուղում արդեն 20 տարի կոյուղագիծ չկա, ու  կոյուղաջրերը գյուղամիջով են հոսում: Սեփական կոյուղաջրերի դեմ պայքարը չավարտած փարաքարցիներն արդեն մի քանի տարի է՝ այլ խնդրի առջև են կանգնել: Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքները վերածվում են ճահճի: Պատճառը, ըստ գյուղացիների, այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կոյուղաջրերը թափվում են հողատարածքները: Արդեն մի քանի տարի է՝ փարաքարցիները չեն կարողանում հողագործությամբ զբաղվել, իսկ հողն անընդհատ ավելի է կեղտոտվում ու թունավորվում: Խնդրի առնչությամբ փարաքարցիները մի քանի անգամ դիմել են օդանավակայանի տնօրինությանը, սակայն ապարդյուն:

Մեզ հետ հեռախոսազրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից ասացին, որ խնդիրն իրենց չի վերաբերում, և կոյուղաջրերի հարցով պետք է դիմել Քաղավիացիայի վարչություն: Վերոնշյալ կազմակերպությունում նախ զարմացան, հետո ասացին, որ իրենք ընդամենը քաղավիացիայի վարչության հարցերով են զբաղվում, այլ խնդիրներից տեղյակ չեն, հետևաբար հարցի առնչությամբ պետք է դիմել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին, քանի որ օդանավակայանի պատասխանատուն իրենք են:

Ստացվում է անհասկանալի մի իրավիճակ, երբ կազմակերպությունն ու գերատեսչությունը միմյանց «պաս» են տալիս, միայն թե չպատասխանեն հարցերին ու չխոստովանեն, որ արդեն տարիներ շարունակ օրենք են խախտում:  Զավեշտալի իրավիճակ է ստեղծվում, երբ մի քանի հարյուր գյուղացիներ չեն կարողանում հող մշակել օդանավակայանի պատճառով, իսկ օդանավակայանում չգիտեն, թե ո՞վ պետք է հարցերին պատասխանի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։