Բաժիններ՝

Քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես կուզեմ. Թոփուրիան` Ծառուկյանին

UFC-ի անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիան «X» սոցիալական ցանցում դիմել է թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանին՝ կցելով նրանց հանդիպման հին տեսանյութը։

​Թոփուրիան գրել է. «Արմա’ն, ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք իրական կյանքում, դու սառում ես վախեցած բադի պես և չգիտես՝ ինչ անել։ Դու գիտես, որ ես քեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես ցանկանամ։ Ես կմենամարտեմ ցանկացածի հետ, ում կընտրի UFC-ն։

​Հիշո՞ւմ ես, թե ինչպես ապտակեցի քեզ, իսկ դու ուղղակի ծիծաղեցիր: Դրանից հետո դու շարունակեցիր քեզ գանգստերի պես պահել: Այնպես որ՝ շարունակիր նույն ոգով, դու ճիշտ ուղու վրա ես… Ինձնից ընդամենը մի քանի մակարդակ ցածր, տղա՛»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս