
Լոռու մարզի դպրոցներում կրթություն են ստանում տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ

Լոռու մարզի 89 համայնքներում բնակվում են ռուս, եզդի, քուրդ, ասորի, հույն և այլ ազգերի ներկայացուցիչներ: Քաղաքային համայնքներում բնակվում են 2937, իսկ գյուղական համանքներում՝ 3245 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ մարզի բոլոր այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ սովորում են ռուս աշակերտներ, կազմակերպվում է ռուսաց լեզվի ուսուցում, մնացած այլազգի աշակերտների համար իրենց ազգային լեզուն չի դասավանդվում:
Մարզի Ֆիոլետովո և Լերմոնտովո մոլոկաններով բնակեցված համայնքների միջնակարգ դպրոցներում սովորում են համապատասխանաբար 174 և 106 ռուս աշակերտներ: Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցում կրթություն է ստանում 6 եզդի աշակերտ: Վանաձորի թիվ 4 դպրոցում սովորում է մեկ թուրքմեն աշակերտ: Տաշիրի ավագ դպրոցում`49 եզդի աշակերտ: Նույն դպրոցում կրթություն են ստանում 4 քուրդ աշակերտներ: Հույն աշակերտներն առավել շատ են Ալավերդու թիվ երկու միջնակարգ դպրոցում` 7 աշակերտ: