Վրաստանի ու Ռուսաստանի միջև վերականգնվել է միջազգային ավտոմոբիլային հաղորդակցությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության և Վրաստանի տնտեսության ու կայուն զարգացման նախարարության ներկայուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է վերականգնել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցությունը:

Վրացական կողմի ներկայացուցիչները Մոսկվա են այցելել օգոստոսի 6-7-ին: Այցի նպատակը եղել է երկու երկրների միջև միջազգային բեռնատար և ուղևորատար ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը՝ հաշվի առնելով գոյություն ունեցող կարիքները:

Հանդիպման ժամանակ վրացական կողմը բարձրացրել է վրացի վարորդների համար վիզային ռեժիմի դյուրացման անհրաժեշտության հարցը, ինչը դրականորեն է ընդունել ռուսական կողմը՝ խոստանալով հարցը լուծել մոտ ժամանակներս:

Այս փուլում կողմերը պայմանավորվել են 2013 թվականին 500 միավոր բեռնատարների անցման թույլտվության շուրջ, ինչը վրացի բեռնափոխադրողներին հնարավորություն կտա բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են թույլատրել բեռնափոխադրումը դեպի երրորդ երկիր:

Հանդիպման ժամանակ նաև ձեռք է բերվել Ռուսաստանի ու Վրաստանի քաղաքների միջև ավտոբուսային կանոնավոր հաղորդակցության վերականգնման մասին, ինչին վերջ էր տրվել 2006 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս