
Մուրսիի կողմնակիցները գրավել և այրել են Գիզայի կառավարության շենքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներն այսօր գրոհով վերցրել են Գիզա նահանգի կառավարական շենքը: Այս մասին հայտնել է տեղական հեռուստատեսությունը:
Գրոհին մասնակցել են «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ակտիվիստներ, որոնք շենքը գրավելուց հետո այրել են այն: Դրա հետ գրեթե միաժամանակ նրանք փակել են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի գլխավոր տրանսպորտային մայրուղիներից մեկը, ինչի հետևանքով որոշ ժամանակով առաջացել են բազմակիլոմետրանոց խցանումներ:
Դեռ ոչինչ հայտնի չէ, թե իրավապահ մարմիններն ինչպես են արձագանքել Գիզայի իրադարձություններին: Նույնպես հայտնի չէ, թե ինչ նպատակներ են հետապնդել հարձակում գործածները: Կահիրեում զանգվածային անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրը՝ խլելով ավելի քան 500 մարդու կյանք: