Թուրքական կործանիչները հայտնվել են Լիբանանի Աքար քաղաքի երկնքում. El-Diyar

Թուրքական Radikal թերթը, վկայակոչելով լիբանանյան El-Diyar թերթը, հայտնում է, որ Լիբանանի Աքար քաղաքի երկնքում երևացել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ականատեսների վկայությամբ՝ խոսքը գնում է երեք կործանչի մասին:

Նշվում է, որ թուրքական մարտական ինքնաթիռները Աքարի երկնքում են հայտնվել առանց Սիրիայի օդային տիրույթից օգտվելու և նույն ճանապարհով էլ հետ են վերադարձել:

Սա շաղկապվում է օրեր առաջ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Թուրքական ավիաուղիներ» ընկերության երկու օդաչուների առևանգման հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031