Բաժիններ՝

Էրդողանը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկօրյա պաշտոնական այցով Թուրքմենստան է ժամանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Վերջինս բանակցելու է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Այս մասին հայտնել է բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը: Պլանավորված են մի շարք միջկառավարական մակարդակի մի շարք հանդիպումներ, որոնցում շոշափվելու են առևտրա-տնտեսական միջպետական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ակնկալվում է, որ Էրդողանն այցելելու է Թուրքմենբաշի քաղաքի մոտ գտնվող «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտի: Թուրքմենստանում գործունեություն ծավալած թուրքական ընկերությունների քանակը հասնում է մոտ 600-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031