
Մենինգը ներողություն է խնդրել ԱՄՆ դատական համակարգի ճնշման ներքո. WikiLeaks

BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգը ներողություն է խնդրել ԱՄՆ-ին պատճառած վնասի համար՝ WikiLeaks-ին հանձնելով հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր: Մենինգը, մասնավորապես, ներողություն է խնդրել իր գործողությունների անսպասելի հետևանքների համար՝ ընդգծելով, որ վերջին երեք տարիներն օգտակար են եղել իր համար:
25-ամյա զինվորականը երեկ ելույթ է ունեցել Ֆլորիդա նահանգի ռազմական դատարանում, որը պետք է կայացնի նրա դատավճիռը: Մենինգին սպառնում է մինչև 90 տարվա ազատազրկում, ինչ հուլիսին նրան մեղավոր ճանաչեցին 20 կետով, այդ թվում նաև լրտեսության, հափշտակման և այլ հանցանքներով: Դրանից առաջ Մենինգը խոստովանել էր, որ WikiLeaks-ին է փոխանցել ԱՄՆ պետդեպարտամենտի ավելի քան 700.000 փաստաթուղթ:
WikiLeaks կայքը հայտարարություն է տարածել՝ կապված Մենինգի կողմից ներողություն խնդրելու հետ, որում ընդգծել է, որ դա (Մենինգից ներողություն կորզելը) իրականացվել է մեծ ճշման հետևանքով, որն ամերիկյան դատական համակարգը գործադրում է Մենինգի վրա: Հայտարարության մեջ նաև նշված է, որ ելնելով արդարությունից՝ ԱՄՆ-ի կառավարությունը պետք է ներողություն խնդրի Մենինգից: