Հիվանդ կնոջը ժպիտ պարգևելու համար՝ տղամարդը կանացի բալետային զգեստ է կրել (ֆոտոշարք)
«Պաչկա» ֆոտոշարքը ստեղծվել է 2003 թ., երբ Բոբ Քերիի կնոջ` Լինդայի մոտ, հայտնաբերեցին կրծքի քաղցքեղ: Տասը տարուց ավելի է՝ ամուսինները պայքարում են հիվանդության դեմ: Նրանց կարծիքով, կյանքից չհեռանալու համար հարկավոր է պայքարել ու վաղվա օրվան հավատալու համար պետք է հաճախ ծիծաղես ինքդ քեզ վրա` կիսելով ծիծաղդ շրջապատող մարդկանց հետ: Հենց այս տեսակետն էլ դարձավ ֆոտոշարքի ստեղծման շարժառիթ. Բոբ Քերին որոշեց ինքն իրեն լուսանկարել բալետային վարդագույն «պաչկա»-ով: Թվացյալ անհեթեթ ֆոտոշարքը մեծ համբավ բերեց նրան:
Մարդկանց հիացրել էր Բոբի համարձակությունը, ով իր կնոջը ժպիտ պարգևելու համար հագել էր կանացի զգեստն ու լուսանկարվել: AdMe.ru-ն առանձնացրել է ամերիկյան լուսանկարչի տխուր, բայց միաժամանակ ուրախ լուսանկարների շարքը: