Բաժիններ՝

Եգիպտոսում երեկվա բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 525-ի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում երեկ գրանցված բախումների հետևանքով զոհվածների քանակը հասել է 525 մարդու: Այս մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ զոհերի թվում կա ոստիկանության ավելի քան 50 աշխատակից: Սրանից առաջ նշվել էր, թե զոհերի քանակը հասել է 421-ի: Երեկվա բախումների ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել 3717 մարդ:

«Մուսուլման-եղբայրներ» շարժման ղեկավարությունը պնդում է, որ իսլամիստ ցուցարարներին ցրելու ժամանակ զոհվել է մոտ 1500 մարդ, վիրավորվել է մոտ 10.000 խաղաղ բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս