Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն իսկ հաստատել է նախագահի պաշտոնին հավակնող 6 թեկնածություն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախօրեին հաստատել է նախագահի ևս երկու թեկնածուի: Խոսքը գնում է «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևի և «Քաղաքացիների ու զարգացման» կուսակցության նախագահ Ալի Ալիևի մասին է:

Դրանից առաջ էլ ԿԸՀ-ը հաստատել էր ներկայիս նախագահ, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) ղեկավար Իլհամ Ալիևի, «Ազադլըղ» կուսակցության ղեկավար Ահմեդ Օրուջի, «Ումիդ» (Հույս) կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի ու ինքնաառաջադրված Իլգար Ալթայի թեկնածությունները:

ԿԸՀ-ի դիտարկման տակ են գտնվում նաև «Միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիևի, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Արազ Ալիզադեի, «Անա Վաթան» (Մայր հայրենիք) կուսակցության փոխնախագահ Զահիդ Օրուջի, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևի, «Ազատ ընտրություններ 2013» հասարակական խմբի ղեկավար Առասթուն Օրուջլուի փաստաթղթերը:

Բացի այդ, նախագահի թեկնածուներ են առաջադրվել Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի ղեկավար Ռուստամ Իբրահիմբեկովը, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս