Շատ ցավալի փաստ է Ղարաբաղյան բանակցային գործընթացում արդյունքների բացակայությունը. Դավութօղլու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գաբալայում տեղի է ունեցել Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի արտգործնախարարների հանդիպումը:

Իր ելույթում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա ընդգծել է, որ Թուրքիան «պատրաստ է» անել իրենից կախված ամեն հնարավոր բան՝ «ադրբեջանական տարածքները» վերադարձնելու համար.

«Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացման ճանապարհն ընկած հիմնական խոչընդոտն է: Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները տարվում են արդեն 20 տարուց ավելի՝ դեռ ձեռք չի բերվել որևէ արդյունք: Դա շատ ցավալի փաստ է»:

Դավութօղլուն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին. «Մերձավորարևելյան տարածաշրջանն ունի հատուկ կարևորություն՝ աշխարհում ընթացող քաղաքական գործընթացների տեսանկյունից:

Դրա համար էլ առանց տվյալ տարածաշրջանում կայունություն հաստատելու, անհնար կլինի լիովին կայունության հասնել համայն աշխարհում: Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Մերձավոր Արևելքում կայունության հաստատման գործընթացում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031