Բաժիններ՝

Եգիպտոսն անորոշ ժամկետով փակում է Գազայի հատվածի հետ սահմանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանություններն անորոշ ժամկետով փակում են Գազայի հատվածի հետ սահմանային «Ռաֆահ» անցակետը: Այս մասին գործակալությանը հայտնել են Եգիպտոսի իրավապահ մարմիններում առկա աղբյուրները:

Ավելի վաղ եգիպտական իշխանությունները «Ռաֆահի» փակումը պատճառաբանել էին անվտանգության նկատառումներով՝ վկայակոչելով իսլամիստ զինյալների կողմից զինվորական օբյեկտների վրա հաճախակիացած հարձակումները:

Անցակետի փակումը պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցներին կզրկի Գազայի հատվածից աջակցություն ստանալու հնարավորությունից: Հուլիսի սկզբին Մուրսիի գահընկեցությունից հետո այն փակվել էր, սակայն կարճ ժամանակով վերաբացվել էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031