Թուրքիայի զինված ուժերը դատական հայց են ներկայացրել Yandex ընկերության դեմ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերը դատական հայց են ներկայացրել Yandex ընկերության դեմ: Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ դրա պատճառն այն է, որ Yandex-ը խախտել է ռազմական գոտիներում ու անվտանգության շրջաններում նկարահանումներն արգելող թիվ 2565 օրենքը:
Ստամբուլի հանրապետական դատախազության պատրաստած մեղադրականում պահանջվում է մինչև 5 տարով ազատազրկել Yandex-ի թուրքական ներկայացուցչության ղեկավար Բոգդան Վիսնիևսկուն:
Yandex-ում հրապարակվել են արգելված այդ գոտիների լուսանկարները, քարտեզներն ու համառոտ ակնարկը: Նախօրեին տեղի է ունեցել տվյալ գործով առաջին նիստը, որին սակայն չի մասնակցել Վիսնիևսկին: