![](/banners/BeFunky-design.jpg)
Կասպից ծովում մեկնարկել են Ռուսաստանի ռազմածովային վարժանքները
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/840998.jpeg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կասպից ծովում մեկնարկել են Կասպյան նավատորմի ռազմանավերի խմբավորման զորավարժությունները: Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ մանևրները ղեկավարելու է Կասպյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Ալյոմկինսկին:
Զորավարժություններին մասնակցելու է մոտ 10 ռազմանավ ու ապահովման նավ, ինչպես նաև «Բալ» համալիրի առափնյա հրթիռային դիվիզիոնը, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա և նավատորմի ավելի քան 1300 զինծառայող: Զորավարժությունները տևելու են մինչև ընթացիկ շաբաթվա ավարտ: