Բաժիններ՝

Վրաստանում հրաժարվում են հեղափոխության խորհրդանիշից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կարող է անվանվել Վրաստանի առաջին (1991-1992) նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունով, իսկ Թբիլիսիում գտնվող Վարդերի հրապարակը՝ ազգային ազատագրական շարժման առաջնորդ Մերաբ Կոստավայի անունով:

Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիի քաղաքային ժողովի նախագահ Իրակլի Շիխիաշվիլին: Տվյալ հարցը մայրաքաղաքի օրենսդիր մարմնում քննարկվել է խմբակցության ընդլայնված նստաշրջանում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայի վերջնամասում, գտնվող «Վարդերի հեղափոխության» հրապարակն իր անվանումը ստացել է 2005 թվականին՝ Վրաստանում «Վարդերի հեղափոխության» իրականացվելուց երկու տարի անց:

Վրաստանում «Վարդերի հեղափոխությանը» սկիզբ դրեց 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումը։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս