
Եգիպտոսի փոխնախագահ Բարադեյը հրաժարական է տվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի փոխնախագահ Մուհամմեդ էլ-Բարադեյը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին՝ կապված երեկ ուժային կառույցների կողմից իսլամիստների ճամբարները կոշտ ցրելու հետ.
«Ինձ համար ծանր դարձավ պատասխանատվություն կրել այն որոշման համար, որի հետ ես համաձայն չեմ: Ինձ ցնցել են վերջին իրադարձությունները՝ կապված մարդկային բազմաթիվ զոհերի հետ»:
ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Բարադեյը մինչև իսլամիստ նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունը հանդիսանում էր ընդդիմության առաջնորդներից մեկը: Այն բանից հետո, ինչ Ադլի Մանսուրը դարձավ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ, Բարադեյը զբաղեցրեց փոխնախագահի պաշտոնը: