
Իսրայելա-պաղեստինյան բանակցային երկրորդ փուլը ստացվել է լուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաղեստինա-իսրայելական բանակցությունների երկրորդ փուլը տևել է 5 ժամ և անցել է լիովին գաղտնի պայմաններում: Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ բանակցային երկրորդ փուլը լուրջ է ստացվել բովանդակային առումով:
Այս մասին հայտարարել է իսրայելական բանակցային խմբի պաշտոնական ներկայացուցիչ Միա Բենգելը: Իսրայելցիներն ու պաղեստինցիները, պահպանելով խաղաղության գործընթացի գաղտնիության մասին պայմանավորվածությունը, զերծ են մնացել հանդիպման կապակցությամբ մեկնաբանություններ անելուց:
Հայտնի է միայն, որ բանակցություններն անցկացվել են Պաղեստինում: Ստույգ վայրը հայտնի չէ: