Հայաստանի հավաքականն առանց Հենրիխ Մխիթարյանի պարտվում է Ալբանիային
Հայաստանի հավաքականն առանց թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ընկերական խաղում 0:2 հաշվով զիջեց Ալբանիայի ընտրանուն:
Վարդան Մինասյանի սաներն ամբողջ խաղի ընթացքում ոչ մի լուրջ վտանգավոր գրոհ չկազմակերպեցին և արժանիորեն զիջեցին մրցակցին:
Այս հանդիպումն ապացուցեց, որ Հայաստանի ընտրանին Հենրիխ Մխիթարյանի հետ և առանց նրա բոլորովին տարբեր թիմեր են: Պաշտպանությունում, ինչպես միշտ, մեր հավաքաանը խնդիրներ ուներ, ի տարբերություն մյուս հանդիպումների, այսօր մեր տղաների մոտ ոչինչ չստացվեց նաև կիսապաշտպանությունում և հարձակման գծում:
Մրցակցի կազմում մեկական անգամ աչքի ընկան Վալդետ Ռաման (21′) և Էլգիս Կացեն (66′)::