Բաժիններ՝

Եվս 25 մլն դրամ՝ հակակարկտային կայանների համար

Այս տարի ԼՂՀ տարածքում նախատեսվում էր պետական միջոցներով 13 հակակարկտային կայան տեղադրել: Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 75 միլիոն դրամ: Կառավարության որոշմամբ՝ այս գումարն ավելացվելու է ևս 25 միլիոն դրամով` կայանների թիվը 5-ով ավելացնելու համար: Դրանք տեղադրվելու են Մարտունու եւ Ասկերանի շրջաններում: Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info-ն:

Հակակարկտային կայանների արդյունավետության հարցը, չնայած այս որոշմանը, մնում է առկախ: Տարբեր տեղանքներում կարծիքները տարբեր են, նույնիսկ հակասական: Նման արդյունքներ արձանագրել են նաև վարչապետի վերահսկողական ծառայության աշխատակիցները, ովքեր հետազոտել են խնդիրը:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ բնական այդ երեւույթի դեմ պայքարի այլ երկրների փորձն էլ պիտի ուսումնասրվի, հետագայում ավելի արդյունավետ միջոցներ կիրառելու համար: Այնպես որ, չի բացառվում, որ ներկայումս օգտագործվող կայանների թվի ավելացման վերաբերյալ երեկ ընդունվածը վերջին որոշումը կլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031