Կենտրոն վարչական շրջանում խաղահրապարակը փոխարինվում է հյուրանոցային համալիրով
Այս պահին Կենտրոն վարչական շրջանում իրենց իրավունքներն են փորձում պաշտպանել երեխաները: Ինչպես Սայաթ-Նովա փողոցի 12 շենքի բակից shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները Երևանի քաղաքապետից պահանջում են խաղահրապարակ, այն դեպքում, երբ ավագանու ընտրությունների ժամանակ խոստացել էին, որ նշված բակում, որը բազմաբնակարանային շենքերով է շրջապատված, խաղահրապարակը կվերանորոգվի: Օրերս բնակիչներն անակնկալի են եկել, երբ ինչ-որ շինարարներ, ովքեր ներկայացնում են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն, հայտնվել են բակում և հայտարարել, որ պատրաստվում են խաղահրապարակի տեղում կառուցել 6 հարկանի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր: Այս պահին բակում է նաև շենքի կառուցման համար հանդես եկող պատասխանատուն, ով հայտարարում է, որ 207 քառակուսի մետր սեփականության իրավունքով տարածք ունի և շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն ունի Երևանի քաղաքապետարանի կողմից և իր գործողությունները օրինական են:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի