Բաժիններ՝

«Լավ, ինձ զանգահարում է քաղաքապետը». Նավասարդյանն այլ հարցերի չի պատասխանել

Ուղեվարձի թանկացման հետևանքով գործադուլ անող վարորդներ չկան: Մեկնաբանելով տարածված լուրերը, թե մի քանի երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել, Panorama.am-ին ասել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«Նման բան չկա, որ երթուղիները չաշխատեն: Գործադուլի բան չկա, ուղղակի մի քանի հոգի խանգարում են աշխատանքը, և դա կբերի՞ գործադուլի, չեմ կարող ասել: Ընդամենը 10 հոգի ավտոբուսների մեջ ժողովրդին են կպնում, մայթերի վրա գրագրություններ են անում, չվճարել և այլն, և այլն»,- ասել է Նավասարդյանը` նկատի ունենալով «Չենք վճարելու 150 դրամ» ակցիան ու դրա մասնակիցներին:

«Վարորդներն առայժմ աշխատում են, եթե իրավիճակը չսրեն»,- ասել է նա: Այլ հարցերի տրանսպորտի վարչության պետը չի պատասխանել, կարևոր զանգ ուներ. «Լավ, ինձ զանգահարում է, քաղաքապետը»։

Panorama.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս