ՊԵԿ-ը պահանջում է «Արմավիա»-ից բռնագանձել 7 մլրդ 35 մլն 703.888 դրամ
Հուլիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարինե Բաղդասարյանի, կսկսի ընդդեմ «Արմավիա-ավիաընկերություն» ՍՊԸ-ի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ապրիլի 12-ի հայցադիմումի գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ Datalex.am Դատական տեղեկատվական համարգի, հայցվորը դիմել է ընկերությունից 7 մլրդ 35 մլն 703 հազար 888 դրամ գումար բռնագանձելու պահանջով:
Դատարանը դեռևս ապրիլի 19-ին բավարարել է որպես հայցի ապահովման միջոց ավիաընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հայցվորի միջնորդությունը:
Նախնական դատական նիստերը կայացել են հունիսի 14-ին և հուլիսի 4-ին: