Բաժիններ՝

Պահանջում են ազատ արձակել ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Տարոն Հարությունյանին (տեսանյութ)

ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները այսօր զարհուրելի պահվածք դրսևորեցին մի խումբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր խաղաղ ակցիա էին իրականացնում ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման։ Տեսանյութում ակնհայտ է, թե ինչպես քաղաքացիների հետ խոսելով դու-ով, սպառնալից տոնով, թույլ տալով մի շարք ժարգոնային, ցածր կարգի և ոստիկանին անվայել արտահայտություններ՝ ոստիկանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ՀՀ ազատ քաղաքացիների վրա՝ խաղաղ ակցիայի միջոցով իրենց կարծիքն արտահայտելու և խոսքի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու համար։

Mer qaxaq01

Խստիվ դատապարտում ենք անհիմն կերպով բարձրացված ուղեվարձը ժողովրդին պարտադրելու հայահալած գործողությունները և պահանջում իրավապահ մարմիններից հարգել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պահպանել տարրական էթիկայի նորմերը քաղաքացիների հետ հաղորդակցվելիս։
Միաժամանակ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել անհիմն կերպով բերման ենթարկված ակտիվիստներ Վահագն Մինասյանին և Տարոն Հարությունյանին։
Կոչ ենք անում Երևանի քաղաքացիներին չհուսահատվել նման գործողություններից և տեր կանգնել սեփական իրավունքներին։


«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031