Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները, վարչությունների պետեր:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն իր խոսքում անդրադարձել է Ստեփանակերտում անցկացվող ռազմական կոլեգիայի առանձնահատկությանը` նշելով, որ այն բացառիկ է ոչ միայն տեղի ընտրության, այլև հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փորձի փոխանակման և համագործակցության խորացման առումով: Ս.Օհանյանն համառոտ ներկայացրել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները, կարևորել է պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման և շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը:

Ընթացիկ բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և դրանց բարելավման ուղիների շուրջ համապարփակ զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը: Զեկուցողները, ըստ ուղղությունների, ներկայացրել են զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական ստորաբաժանումներում տիրող մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը ներկայացնելուց զատ, բանախոսներն անդրադարձել են նաև զորամասերի դաշտային և զորանոցային ուսումնանյութական բազայի ներկա վիճակին և դրա կատարելագործման ուղիներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ Կոլեգիայի նիստի ընթացքում հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը, որի համաձայն` 2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում լավագույն կողմերով աչքի ընկած մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

Ամփոփելով Կոլեգիայի նիստը և ի մի բերելով հնչած զեկույցներում և ելույթներում տեղ գտած փաստերն ու հետևությունները, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդգծել է կիսամյակի ընթացքում արձանագրված թերացումները և դրանց անհապաղ վերացման անհրաժեշտությունը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Ս.Օհանյանը հատկապես կարևորել է մարտական պատրաստության ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման, դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, ինչպես նաև արտակարգ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ճիշտ և նպատակային կազմակերպման անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս