Արագածոտնի մարզում ձնահյուսի տակ մնացածը «Մայլեռ Մաունթին ռեզորթի» օտարազգի աշխատակից է․ shamshyan. com

Երեկ՝ մարտի 16-ին, գրել էին, որ Արագածոտնի մարզի լեռնադահուկային հանգստի գոտում հայտնաբերվել է տղամարդու դի։ Shamshyan.com-ը միջադեպի մասին մանրամասներ է հայտնել։

Հիշեցնենք, որ երեկ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին բարձրացել է սարը և կարճ ժամանակ անց նրա հետ կապը կորել է, և նշված վայրում տեղի է ունեցել նաև ձնահոսք ու հնարավոր է, որ քաղաքացին մնացել է ձնահոսքի տակ։

«Նշված վայր են ժամանել փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ ու նույնիսկ վտանգելով իրենց կյանքը՝  որոնողական աշխատանքներից մոտ 6 ժամ անց գրեթե 6 մետր խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 37-ամյա Անտոն Գուլեզանի դին»,- նշել է կայքը։

Ըստ լրատվամիջոցի՝ մահացածը հանգստյան գոտու աշխատակից է։

Տեսանյութեր

Լրահոս