Բաժիններ՝

Իրանը շարունակում է հարվածներ փոխանակել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի մայրաքաղաքի կենտրոնին: Կան զոհեր, որոնց հստակ թիվը չի նշվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրանական SNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել է Մուստաֆա Խոմեյնիի փողոցին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող շուկայից ոչ հեռու: Հարձակման հետևանքով նաև վնասվել է մի քանի ավտոմեքենա:

Միևնույն ժամանակ իսրայելցի զինվորականները հայտնել են, որ իրականացվել է նոր հրթիռակոծություն Իրանի կողմից։

«Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է հրթիռների արձակում Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են սպառնալիքների կասեցման ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածել է իսրայելական Rafael զինագործական ընկերության օբյեկտներին, ինչպես նաև կիբեռտեխնոլոգիաների կենտրոնների։

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 18 օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031