Մակրոնը կոչ է արել չընդլայնել ԵՄ գործողությունը Կարմիր ծովում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ արեց չընդլայնել «Ասպիդես» ռազմական առաքելության մանդատը, որը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին ապահովում է Կարմիր ծովում նավագնացության անվտանգությունը։

«Մենք հանձնառու ենք Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեմ նեղուցում ծովային անվտանգության և նավարկության ազատության ապահովմանը, և այս գործողությունը պետք է շարունակվի։ Այն մնում է արդիական և պետք է մնա այս խիստ շրջանակներում։ Սա է այն, ինչ մենք անվանում ենք «Ասպիդես» գործողություն՝ հունական հրամանատարության ներքո։

Այս շրջանակը չպետք է տարածվի այլ գործողությունների վրա», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի առաջնորդը հանրապետության Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստի ժամանակ, որը նվիրված էր Իրանի և Մերձավոր Արևելքի իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031