ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ պայմանավորված Իրանի դեմ պատերազմով
ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (ԱՀԿ) տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում:
«Երկար մտորումներից հետո ես որոշեցի թողնել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնը, որն ուժի մեջ է մտնում այսօր։ Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել այն պատերազմին, որը շարունակվում է Իրանում։ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում մեր երկրի համար, և ակնհայտ է, որ մենք սկսել ենք այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո», – նշել է Քենթը:
Պաշտոնյան կարծում է, որ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ-ի համար, և որ Միացյալ Նահանգները սկսել են այս պատերազմը Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո:
Ինչպես գրում էին ԶԼՄ-ները, Թրամփի խորհրդականները համոզում են նրան ավարտել պատերազմը Իրանում:
Հիշեցնենք, որ վերջերս Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ ռազմական հակամարտությունում հաղթանակի մասին, սակայն նշեց, որ ամերիկյան ուժերը մնում են մարտական դիրքերում՝ գործողությունը լիարժեք ավարտին հասցնելու համար:



