«Ռեալը» մտադիր է առաջիկայում պայմանագիր կնքել «Բավարիայի» առաջատար խաղացողներից մեկի հետ
«Ռեալ Մադրիդը» ծրագրեր է մշակում առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում իր կազմը ուժեղացնելու համար: Ակումբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Միխայել Օլիսեով: Bild-ի տվյալներով՝ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բարձր է գնահատում ֆրանսիացուն և պատրաստ է նրա համար առաջարկել 160 միլիոն եվրո։
Այնուամենայնիվ, «Բավարիան» այս ամռանը Օլիսեին վաճառելու ծրագրեր չունի: Ֆրանսիացին իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում մյունխենյան ակումբում: Այս ընթացքում եզրային հարձակվողը մասնակցել է 93 խաղի, խփել 35 գոլ և կատարել 50 գոլային փոխանցում:



