Հարավային Կորեան ԱՄՆ-ից Հորմուզի նեղուց նավեր ուղարկելու խնդրանք չի ստացել

Հարավային Կորեան ԱՄՆ-ից Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու պաշտոնական խնդրանք չի ստացել, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սոցիալական ցանցերում արված համապատասխան կոչին, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու Բեկը։

Մարտի 14-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց: Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ որոշում կկայացվի Միացյալ Նահանգների հետ խորհրդակցություններից հետո: Նախագահական վարչակազմը հետագայում նույն հայտարարությունն է արել՝ նշելով, որ Վաշինգտոնի հետ խորհրդակցությունները շարունակվում են:

«Մենք ԱՄՆ-ից պաշտոնական խնդրանք չենք ստացել (ռազմանավեր ուղարկելու Հորմուզի նեղուց – խմբ.)», – երեքշաբթի օրը Ազգային պաշտպանության հանձնաժողովի նիստում ասել է Ան Գյու Բեկը, մեջբերում է Yonhap լրատվական գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս