Աջարիայում ձերբակալվել է «հանցավոր աշխարհի» հետ կապված 72 անձ. ՆԳՆ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ, Աջարիայում երեկ երեկոյան իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալել են «հանցավոր աշխարհի» հետ կապված 72 անձի։ Այս տեղեկությունը Բաթումիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։
«Ձերբակալվածները մեղադրվում են «հանցավոր աշխարհին անդամակցելու», «հանցավոր աշխարհի գործունեությանն աջակցելու», «հանցավոր հավաքույթի մասնակցելու», «հանցավոր աշխարհի անդամին դիմելու» և «օրենքով գող» համարվելու համար»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 223-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք նախատեսում են մինչև 15 տարի ազատազրկում։



